HomePageARM, NEWSARM

«Կլիմայի փոփոխության և անասնապահության կայուն զարգացման փոխկապակցվածությունը» թեմայով երկօրյա դասընթացի

2021 թ. հուլիսի 27-ին և 28-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի «Շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման և երիտասարդների անասնապահության ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացում» արշավի շրջանակներում անցկացվել է «Կլիմայի փոփոխության և անասնապահության կայուն զարգացման փոխկապակցվածությունը» թեմայով երկօրյա դասընթաց `«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի Շիրակի մարզի շահառու համայնքների ակտիվ խմբերի 20 երիտասարդների համար :

Դասընթացի նպատակն էր ներգրավել երիտասարդներին անասնապահության ոլորտ կամ մասնագիտական նորարար գաղափարները ներդնել անասնապահության կայուն զարգացման համար:

Դասընթացը բաղկացած էր երկու փուլից՝ տեսական և գոծնական։

Դասընթացի առաջին օրը Գյումրիի «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի գրասենյակում երիտասարդներին ներկայացվեց «Կլիմայի փոփոխության և անասնապահության կայուն զարգացման փոխկապակցվածությունը»  թեմայով տեսական նյութ, որը վերաբերվում էր Հայաստանի ընդհանուր էկոլոգիական վիճակին, ջրի և օդի աղտոտվածության հիմնախնդիրներին և, թե ինչպես մարդկանց կողմից բնական ռեսուրսների սխալ օգտագործումը կարող է առաջ բերել  բնապահպանական լուրջ աղետների՝ նպաստելով կլիմայի փոփոխությանը։

Դասի ընթացքում ներկայացված նյութը առավել պատկերավոր դարձնելու համար երիտասարդները տեղեկատվական այց կատարեցին Ազատան համայնքի անասնապահական ֆերմա, որտեղ երիտասարդները արձանագրեցին ջրախնայող, էներգախնայող, վնասակար արտանետումների նվազագույնի հասցնող տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը:

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ճանաչողական այց կատարեցին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում հիմնված Սալուտ գյուղի անասնաբուժական կետ, որտեղ ներկայացվեց անասնաբուժական կետերի բնապահպանական ռիսկերը (անասնաբուժական թափոնների հավաքում, առանձնացում, վնասազերծում) և դրանց կառավարման մեխանիզմները թեմայով տեղեկատվական նյութ:

Դասընթացն ամփոփվեց «Երազանքի համայնք» խմբային խաղով: Խմբերը ներկայացրեցին, իրենց կողմից նախագծված համայնքները, որոնք կնպաստեն անսանապահության կայուն զարգացմանը: