HomePageARM, NEWSARM

«Կանանց տնտեսական հզորացում» թեմայով դասընթաց

Օգոստոսի 5-ին, 2021, «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կանանց տնտեսական հզորացում» թեմայով դասընթաց:

Դասընթացի ընացքում մասնակիցներին ներկայացվեց կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները, վերջիններիս հավասար իրավունքների ու հնարավորությունների և տղամարդկանց հետ գործընկերային հարաբերություններ ամրապնդելու կարևորությունը: Դասընթացի ընթացքում նաև ներկայացվեց, թե ինչպիսի շղթայական ազդեցութույուն կարող է ունենալ կանանց ներգրավվածությունը  տնտեսական զարգացման բնագավառում:

Դասընթացն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ամբողջ ընթացքում կանայք արտահայտեցին կարծիքներ, կիսվեցին իրենց դիտարկումներով, թե ի՞նչ դեր և պարտականություններ են իրականացնում կանայք և տղամարդիկ իրենց շրջապատում և տանը, վերհանեցին առկա խնդիրներն ու հնարավոր լուծումներ առաջարկեցին:

Մասնակիցների մոտ առավել հետաքրքրություն առաջացրեց կանանց դերի ու նշանակության վեևաբերյալ պատմական ակնարկը՝ և՛Հայաստանի, և՛ համաշխարհային փորձի օրինակներով,  ինչպես նաև ժամանակակից աշխարհում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց ձեռքբերումներն ու հաջողությունները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները որոշեցին նախաձեռնել Ամասիայի կանանց ակումբ, որի շրջանակներում կփորձեն լուծել համայնքի լոկալ խնդիրները: