HomePageARM, NEWSARM

«Արոտաշրջանառության ժամանակացույցի մշակում/արդիականացում» թեմայով սեմինար Գյուլագարակում

Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետարանում ՏԻ մարմինների և արոտօգտագործողների համար տեղի ունեցավ «Արոտաշրջանառության ժամանակացույցի մշակում/արդիականացում» թեմայով դասընթացը՝ «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում:

Անցկացված ուսուցողական դասընթացի նպատակն էր ՏԻ մարմիններին՝ համայնքային բնակավայրերի վարչական ղեկավարներին և արոտօգտագործող տնտեսվարողներին ներկայացնել համայնքային բնակավայրերի մակարդակով իրականացվող արոտավայրերի հերթափոխային արածեցման կարգի, և արոտաշրջանառության ժամանակացույցի մշակման ընթացակարգերը:

Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին Գյուլագարակ խոշորացված համայնքի 17 վարչական ղեկավարներ, արոտօգտագործողներ և համայնքային այլ մասնագետներ ու ծրագրի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։