NEWSARM

ԼԻԼԱ ծրագիրը՝ FITUR Madrid- 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հունվարի 22-ին Մադրիդում մեկնարկեց FITUR -2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացրեց միասնական մեծ տաղավարով։

FITUR Madrid – 2025-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցեցին նաև ծրագրի գործընկերներ Nueva Vista և AM Travel տուրօպերատորները։

FITUR-ն աշխարհի զբոսաշրջության մասնագետների տարվա առաջին հանդիպումն է և առաջատար առևտրային տոնավաճառը՝ Լատինական Ամերիկայի ներգնա և արտագնա շուկաների համար:

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր-տուրօպերատորները ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և բնահեն փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։

Ցուցահանդեսին հայաստանյան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և հնարավոր գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու կայուն զարգացմանը:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: