«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին և 24-ին Սյունիքի մարզում «Դը Ռանչում», անցկացվեցին երկու կարճաժամկետ դասընթացներ «Թռչնապահության լավագույն փորձը» թեմայով։
Դասընթացները կազմակերպվել էին Գորիսի և Սիսիանի համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար՝ նպատակ ունենալով նրանց տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ թռչնաբուծության ոլորտում։
Դասընթացավար Միքայել Հայկունին մասնակիցներին ներկայացնեց՝
- Թռչնապահության հիմնական ուղղություններն ու ստացվող հիմնական մթերքները,
- Թռչունների խնամքի և կերակրման ժամանակակից միտումները,
- Կենսանվտանգության պահպանման և հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման նորագույն մեթոդները։
Ստացված գիտելիքները կդառնան գործնական հենք՝ հետագայում ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունից առավել արդյունավետ օգտվելու համար։
Այսպիսի նախաձեռնությունները վերածվում են հզոր համագործակցության և վստահության հարթակի՝
📌 խթանելով սոցիալ-տնտեսական համախմբումը,
📌 աջակցելով փախստականների լիարժեք ինտեգրմանը տեղական տնտեսության մեջ,
📌 և գյուղատնտեսությունը դարձնելով համայնքային վերածննդի շարժիչ ուժ։
SEIRA ծրագիրը շարունակաբար վերածում է մարտահրավերները նոր հնարավորությունների՝ նպաստելով դիմակայուն, ներառական և կայուն համայնքների ձևավորմանը Հայաստանում։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

