NEWSARM

RECONOMYxLILA Ամփոփվեց մոլդովական տուրօպերատորների ճանաչողական այցը Հայաստանում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի համագործակցության շրջանակում ապրիլի 25-ից մայիսի 2-ը ճանաչողական այցով Հայաստանում էր մոլդովական տուրօպերատորների խումբը։

Գործնական հանդիպումներին զուգահեռ՝ մոլդովական տուրօպերատորները հնարավորություն ունեցան այցելելու ԼԻԼԱ ծրագրի թիրախային բնակավայրեր՝ ծանոթանալու ծրագրի շահառուների և ստեղծված զբոսաշրջային արդյունքների հետ։

Հյուրերն այցելեցին նաև Հայաստանի կարևոր պատմամշակութային զբոսաշրջային վայրեր, մասնակցեցին լավաշի թխման ցուցադրական գործընթացին, ինչպես նաև համտեսեցին տեղական խմիչքներն ու սնունդը։

Ճանաչողական այցը ամփոփվեց հայ գործընկերների՝ ԼԻԼԱ ծրագրի շահառու տուրօպերատոների հետ համատեղ աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին համատեղ փաթեթների ստեղծման հնարավորությունները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: