RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի համագործակցության շրջանակում ապրիլի 25-ից մայիսի 2-ը ճանաչողական այցով Հայաստանում է մոլդովական տուրօպերատորների խումբը։
Ապրիլի 25-ին Երևանում կայացավ հանդիպում հայաստանյան տուր օպերատորների հետ, որի ընթացքում «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեցին ծրագրերը, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ծրագրային միջամտությունները, ստեղծված զբոսաշրջային արդյունքները։
ԼԻԼԱ ծրագրի գործընկերներ Nueva Vista և AM Travel տուրօպերատորները ներկայացրեցին ներգնա զբոսաշրջության իրենց առաջարկները, մոլդովական գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամությունը։
Այնուհետև մասնակիցները քննարկեցին համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հեռանկարները։
Ճանաչողական այցը կշարունակվի Հայաստանի զբոսաշրջային վայրերում, որի ժամանակ մոլդովական տուրօպերատորները հնարավորություն կունենան մարզերում ծանոթանալու ԼԻԼԱ ծրագրի շահառու բիզնեսների ստեղծած զբոսաշրջային արդյունքներին։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

