RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում ANTRIM-ի կողմից կազմակերպվել էր ցանցային միջոցառում, որը միավորել էր Լատինական Ամերիկայից ժամանած զբոսաշրջային օպերատորներին ՝ բացահայտելու Մոլդովայի զբոսաշրջային բազմազան առաջարկը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երկրի հիմնական զբոսաշրջային արժեքները ՝ հարուստ մշակութային ժառանգություն, գաստրոնոմիա, գինու զբոսաշրջություն, բնություն և ինքնատիպ տեղական փորձառություններ, որոնք Մոլդովան ձևավորում են որպես զարգացող և գրավիչ ուղղություն։
Մասնակիցները ներգրավված էին նաև հարցուպատասխանի ինտերակտիվ քննարկման մեջ՝ խթանելով համագործակցության հնարավորությունների և շուկայի հեռանկարների շուրջ արդյունավետ երկխոսությունը։
Բացի այդ, Ելենա Ստեփանովան ներկայացրեց տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման նախաձեռնություն, որը միտված է մոլդովական և հայկական տուրօպերատորների 🇲🇩🇦🇲 միջև համագործակցության ամրապնդմանը։ Նրա ներկայացման ընթացքում ընդգծվեց նաև Մոլդովան որպես մրցունակ և խոստումնալից զբոսաշրջային ուղղություն՝ ներկայացնելով երկրի հիմնական տեսարժան վայրերն ու չօգտագործված ներուժը ։
Ավելին, RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը ներկայացրեց ծրագրի դերը տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման գործում՝ ընդգծելով միջսահմանային համագործակցության խթանումը, ոլորտի թվայնացման աջակցությունը և զբոսաշրջության մրցունակության բարձրացումը տարածաշրջանում։
Միջոցառումը դարձավ կարևոր հարթակ նոր կապերի ձևավորման, տարածաշրջանային համագործակցության խթանման և Մոլդովայի ու ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի միջազգային ճանաչելիության բարձրացման համար։
RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

