NEWSARM

ՄԱՎԵՏԱ «Դաշտային ուսումնասիրություններ և դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում»

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հունիսի 30-ից հուլիսի 4-ը Լոռու մարզում անցկացվեց դաշտային ուսուցում՝ նախատեսված դաշտավարությամբ զբաղվող ֆերմերների, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական և Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջների դասավանդողների և աշկերտների համար։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան կարտոֆիլի մշակման լավագույն փորձերին, վիրուսային հիվանդությունների կանխարգելման և որոշարկման եղանակներին, ինչպես նաև որակյալ սերմացու կարտոֆիլի ստացման մեթոդներին։

Դասընթացները վարեցին Շվեյցարիայից ժամանած փորձառու ագրոնոմ Ռուդի Շվյարցելը և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի (HAFL) գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Յոհաննես Բրունները։

Այցի ընթացքում փորձագետներն այցելեցին նաև Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն և Գյումրիի սելեկցիոն կայան, որտեղ քննարկվեցին սերմարտադրողների համար նոր սորտերի աճեցման, հավաստագրման և համագործակցության հնարավորությունները։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։