NEWSARM

#MAVETAambassadors սոցիալական մեդիա արշավն ամփոփվեց Երևանում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Երևանում  ապրիլի 10-ին անցկացվեց #MAVETAambassadors սոցիալական մեդիա արշավի ամփոփիչ միջոցառումը։

Ծրագրի դեսպանները՝ գործընկեր քոլեջների ուսանողները և դասավանդողները ծանոթացան սոցիալական մեդիա հարթակներում գյուղատնտեսական մասնագիտությունները գրավիչ ներկայացնելու և գյուղոլորտի թեմայով միկրոբլոգինգի հիմունքներին։

Այնուհետև մասնակիցներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ նրանց ընդունեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Հանդիպմանը ուսանողներն ու դասավանդողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու կրթության ու համայնքային զարգացման վերաբերյալ իրենց հարցերը։

Օրվա երկրորդ կեսին մեդիա արշավի մասնակիցները հանդիպեցին մեդիա փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանի հետ։

Միջոցառման ավարտին ՄԱՎԵՏԱ դեսպաններին հանձնվեցին վկայականներ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: