NEWSARM

INLIMA ծրագրի աշխատանքային հանդիպումները Արագածոտնի մարզում՝ համագործակցությամբ դեպի կայուն արժեշղթա

INLIMA ծրագրի շրջանակներում ծրագրի թիմը Արագածոտնի մարզում անցկացրել է աշխատանքային հանդիպումներ՝ միավորելով Աշտարակի, Թալինի և Ապարանի համայնքների անասնաբուժական ծառայությունների, կաթի վերամշակման ոլորտի և սպանդանոցների ներկայացուցիչներին։

Հանդիպումները մեկնարկային փուլ են ծրագրի առաջիկա միջամտությունների համար, որոնց շրջանակում նախատեսվում է իրականացնել նախրաքաշի կազմակերպման և կառավարման գործնական վերլուծություն, բացահայտել անասնաբուժական ծառայությունների, կաթի վերամշակման և սպանդի գործընթացներում առկա բացերն ու զարգացման կարիքները, ինչպես նաև համատեղ ձևավորել համագործակցության մեխանիզմներ և թիրախային գործողություններ՝ ուղղված անասնաբուծական արժեշղթայի արդյունավետության և համակարգված զարգացմանը։

«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: