IADAAM ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Բոտեզատուն Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմի հետ համատեղ իրականացրել է դաշտային այցելություններ նախատեսվող ցուցադրական ֆերմաներ՝ գնահատելու դրանց համապատասխանությունը ծրագրի առաջիկա միջոցառումների համար։
Այցերի ընթացքում թիմը նաև այցելեց Վեդու ջրամբարի ներտնտեսային ցանց՝ տեղում ծանոթանալու ժամանակակից ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման ընթացքին և գնահատելու տեխնիկական առաջընթացը։ Այս համակարգերը նախատեսված են ոռոգման արդյունավետության բարձրացման և ջրային ռեսուրսների կայուն կառավարման խթանման համար։
Այս այցելությունները հիմք են հանդիսանում արդյունավետ ցուցադրական հարթակների ձևավորման համար, որոնք կգործեն որպես գործնական ուսուցման, փորձի փոխանակման և նորարարության կենտրոններ։ Ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաների, առաջադեմ գյուղատնտեսական պրակտիկաների և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ցուցադրմամբ՝ ցուցադրական ֆերմաները կօգնեն ֆերմերներին կայացնել փաստահեն որոշումներ, բարձրացնել արտադրողականությունը և ձևավորել ավելի դիմակայուն գյուղատնտեսական համակարգեր։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

