NEWSARM

IADAAM Ի՞նչ է «Գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունը» (AEST)

Ժամանակակից և կայուն լուծում՝ հանուն գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացման

«Գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունը» (AEST) ստեղծվել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ձևավորել համակարգված և կայուն գյուղատնտեսական խորհրդատվական մեխանիզմ, որը կխթանի ՀՀ ֆերմերների մասնագիտական կարողությունների զարգացումը, կաջակցի ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմանը և կնպաստի մրցունակ, գիտելիքահեն գյուղատնտեսության կայացմանը և ֆերմերների եկամուտների աճին։

AEST-ի առաքելությունն է՝ ձևավորել արդյունավետ, համապարփակ և հասանելի խորհրդատվական համակարգ, որը կխթանի գյուղատնտեսության ոլորտում նորարարությունների կիրառումը, արտադրողականության բարձրացումը և ռիսկերին դիմակայելու կարողությունների զարգացումը:

AEST-ի հիմնական գործառույթներն են`

✅ Գյուղատնտեսական խորհրդատվության տրամադրում՝ հողի մշակության, բույսերի պաշտպանության, ոռոգման արդյունավետության, բերքահավաքի և պահեստավորման հարցերով։

✅ Դաշտային ուսուցում, ցուցադրական այցեր և փորձի փոխանակում՝ հիմնված լավագույն փորձի վրա։

✅ Տեղայնացված ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում ու տարածում։

✅ Գործակցություն գիտահետազոտական կենտրոնների, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների հետ՝ նորարարական լուծումների ներդրման նպատակով։

Ծառայությունը դեռևս գործում է Արարատի և Արմավիրի մարզերի թիրախային համայքներում, սակայն ունի ազգային զարգացում ապահովելու տեսլական՝ նպատակ ունենալով հետագայում ամրապնդել ֆերմերների կարողությունները ողջ հանրապետությունում։

AEST-ը ներկայացնում է գիտելիքահեն, համապարփակ և կայուն գյուղատնտեսության զարգացման նոր մոտեցում՝ ֆերմերների կողքին, ֆերմերների համար։

 «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։