NEWSARM

IADAAM AEST թիմի աջակցությամբ՝ դեպի մրցունակ գյուղատնտեսություն և բարձրարժեք արժեշղթաների զարգացում

 

Ոռոգվող գյուղատնտեսության առաջխաղացումը շարունակվում է Արարատի մարզում։ Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) Վեդիի համակարգող Վարդան Իվանյանի գլխավորությամբ Արարատ մարզի AEST Վեդիի և Արտաշատի թիմերը հանդիպեցին այն ֆերմերներին, ովքեր մշակում են բարձրարժեք մշակաբույսեր և հաջողությամբ կիրառում են կաթիլային ոռոգման համակարգեր՝ բարձրացնելով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և բերքի որակը։

Այցի արդյունքում AEST թիմը ներկայացրեց գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի՝ կեռասի, թթի, լոլիկի, տանձի և ծիրանի մշակման հիմնական առավելությունները՝ հենվելով եկամտաբերության, շուկայական պահանջարկի և մշակման արդյունավետության վրա։

🍒 Կեռաս՝ բարձր շուկայական արժեք՝ հատկապես արտահանման շուկաներում (Ռուսաստան, ԵՄ)։ Վաղ բերքատվություն՝ առաջին բերքը կարելի է ստանալ արդեն 3-4-րդ տարում։ Թարմ սպառման և վերամշակման հնարավորություններ՝ մուրաբաներ, հյութեր, չրեր։ Կարճ սեզոն, բարձր գին՝ շուկա է դուրս գալիս վաղ գարնանը՝ մինչև այլ մրգերի բերքահավաքը։

🍇 Թութ՝ չմրցակցային և եզակի շուկա՝ քիչ մշակվող, բայց բարձր պահանջարկ ունեցող մթերք։ Չորացնելու և վերամշակելու լայն հնարավորություններ՝ ունի մեծ պահանջարկ չրերի, օշարակների, գինու պատրաստման մեջ։ Բուժիչ հատկություններ՝ օգտագործվում է նաև դեղաբույսերի արտադրության մեջ։ Անպահանջ մշակաբույս է՝ հարմար է չորային կլիմային և բարդ հողային պայմաններին։

🍅 Լոլիկ՝ արագ բերքատվություն՝ բերք տալիս է նույն տարում՝ մի քանի փուլով։ Շուկայի կայուն պահանջարկ՝ թարմ սպառում, պահածոյացում, հյութեր, սոուսներ։ Տնկման ու մշակման տեխնոլոգիաների բազմազանություն՝ բաց գետնին, ջերմատներում, կաթիլային ոռոգմամբ։ Ներմուծման փոխարինման պոտենցիալ՝ կարելի է զարգացնել տեղական արտադրությունը։

🍐 Տանձ՝ թարմ և երկարաժամկետ պահվող մրգերից է ՝ պահվում է մինչև մի քանի ամիս՝ առանց որակի կորուստի։ Բարձր գին արտահանման շուկայում։ Բազմազան տեսակներ՝ հնարավոր է ընտրել ըստ կլիմայի ու պահանջարկի։ Բերքատվության կայունություն՝ լավ խնամքի դեպքում ապահովում է կայուն և միջինից բարձր բերքատվություն։

🍑 Ծիրան՝ Հայաստանի ազգային ապրանքանիշ՝ ճանաչելի ու պահանջված է արտասահմանյան շուկաներում։ Թարմ, չորացրած և վերամշակված արտադրանքի մեծ պոտենցիալ։ Բարձր եկամտաբերություն կարճ սեզոնի ընթացքում։ Երկարաժամկետ ներդրում՝ ծառերն ապրում են տասնյակ տարիներ՝ տալով կայուն բերք։

IADAAM ծրագիրը խթանում է ոչ միայն ոռոգման տեխնոլոգիաների կիրառումը, այլև բարձրարժեք մշակաբույսերի ընտրությունը՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության մրցունակության և ֆերմերների եկամտի աճին։

Շարունակում ենք համագործակցությունը համայնքներում՝ ապահովելով գյուղատնտեսական խորհրդատվություն, աջակցություն և նորարար լուծումներ։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։