NEWSARM

IADAAM Արարատի և Արմավիրի ծաղկաբուծության արժեշղթայի ուսումնասիրություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի արժեշղթաների միջազգային փորձագետ Դարիո Կասամիսին և ազգային փորձագետ Տիգրան Հախնազարյանը, IADAAM ծրագրի AEST համակարգող Վարդան Համբարձումյանի ուղեկցությամբ, այցելեցին Mega Flor Holding ծաղկի շուկայի տերմինալ, որը մոտենում է կառուցման ավարտին։ Տերմինալը կոչված է դառնալու ծաղիկների բաշխման և արտահանման կարևոր կենտրոն, որը ճանապարհ կհարթի դեպի նոր շուկաներ և հնարավորություն կտա տեղական արտադրողներին ընդլայնել իրենց հնարավորությունները։

IADAAM արժեշղթաների փորձագետներն այցելեցին նաև Գայ գյուղ, որտեղ գնահատեցին տեղական ջերմոցային տնտեսությունը և հավաքագրեցին արժեքավոր տվյալներ Արարատի և Արմավիրի մարզերի ծաղկաբուծության արժեշղթայի վերաբերյալ։ Ոլորտի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը կարևոր է կայուն աճի, շուկայի հասանելիության և ներդրումային հնարավորությունների խթանման համար։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։