NEWSARM

Կամամբեր և մոցառելլա պանրի պատրաստման մասնագիտական խորհրդատվություն՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի նոր գործընկերոջ համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում մարտի  24-25-ին իրականացվեց  կամամբեր և մոցառելլա պանրի տեսակների արտադրական տեխնոլոգիայի վերաբերյալ  անհատական խորհրդատվություն՝ ծրագրի գործընկեր «Բորիսովկա» պանրի գործարանի համար։

Խորհրդատվությունը տրամադրեց  շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելը։

Եվրոպացի փորձագետի ուղղորդմամբ ընկերության աշխատակիցները պատրաստեցին  կամամբեր և մոցառելլա պանիրներ, ինչպես նաև ծանոթացան իրենց պատրաստած պանիրների հետագա մշակման, աղադրման, հասունության, փաթեթավորման ու պահպանման գործընթացին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: