HomePageARM, NEWSARM

Փորձի փոխանակման այցեր՝ գիտելիքների բարելավման, փոխադարձ համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման նպատակով

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի Ֆերմերների կարողությունների և հմտությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում 2021թ. Նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել են փորձի փոխանակման ևս 2 այցեր՝ գիտելիքների բարելավման, փոխադարձ համագործակցության և մասնագիտական կապերի զարգացման նպատակով:

Փոխայցերին մասնակցել են ֆերմերային 2 տարբեր խմբեր՝ ընդհանուր թվով 66 կին և երիտասարդ ֆերմերներ Սյունիք և Վայոց Ձոր մարզերի 15 բնակավայրերից, մասնավորապես՝ Սյունիքի 8 բնակավայրերից (Բնունիս, Աշոտավան, Բալաք, Մուծք, Լծեն, Որոտան, Լոր, Բռնակոթ)՝ 37 ֆերմեր և Վայոց Ձորի 7 բնակավայրերից (Կեչուտ, Խնձորուտ, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Ելփին)՝ 29 ֆերմեր:

Ֆերմերներն այցելել են Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի առաջատար անասնապահական ֆերմա և ուսումնասիրել են նորարարական մոտեցումներով կառուցված անասնաշենքի պայմանները:

Մաքրացեղ կենդանիների տեսակների առկայությունը և մթերատվության մասին քննարկումներն ավելի տեսանելի դարձրեցին ֆերմերային տնտեսության վարման արդյունավետությունը: Ընդգծվել են կերակրմանը  վերաբերող առանձնահատկություններ, որոնք ուղղակիորեն ազդում են մթերատվության վրա: Քննարկվել են կերային տարբեր ռացիոններ և հնարավոր բարձրարժեք կերային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիական քայլեր:

Այցերին հետևել է “Ձեռնարկատիրական կարողությունների զարգացում” թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում իրականացվել են մանրամասն, ինտերակտիվ քննարկումներ, մասնագիտական խաղեր ու վարժություններ:

Ֆերմերներին տրամադրվել են տավարաբուծության տարբեր ոլորտներին վերաբերող բուկլետներ և բրոշյուրներ: