NEWSARM

Տեղի ունեցավ “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսումնառության նյութերի քննարկում

Հունիսի 28-ին Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցում տեղի ունեցավ “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսումնառության նյութերի ներկայացում/քննարկում: Հանդիպումը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից “ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում” ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը և անասնաբուժության տեսչության պետը, Գորիսի, Ստեփանավանի և Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նաև Սիսիանի մասնաճյուղի անասնաբուժության մասնագիտության դասախոսներ, մասնավոր անասնաբույժներ և այլն:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան “ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում” ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար` պրն. Գեորգի Ավետիսյանը: Պրն. Գ. Ավետիսյանը նախ ողջունեց մասնակիցներին, այնուհետև մեծ կարևորություն տվեց ուսումնական նյութերի մշակմանը, որոնք անհրաժեշտ են որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

Ողջույնի խոսքերից հետո, փորձագետները սկսեցին յուրաքանչյուր մոդուլի համար մշակված նյութերի ներկայացումը: Ներկայացվեց նյութերի ընդհանուր կառուցվածքը, որը պարունակում է տեքստ, պատկերներ, հետաքրքիր փաստեր, գիտելիքները ստուգելու համար համապատասխան թեստեր:

Այնուհետև փորձագետները համառոտ ներկայացրեցին ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների ուսումնառության արդյունքները, յուրաքանչյուր մոդուլի նկարագիրը և կատարման չափանիշները:

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ներգրավվել բուռն քննարկումների մեջ, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ: Բոլոր առաջարկները հաշվի են առնվել փորձագետների կողմից և կկիրառվեն նյութերի վերջնականացման գործընթացի ժամանակ:

Նյութերի վերջնականացումից հետո, կտպագրվի ուսումնական ձեռնարկ, որը հասանելի կլինի բոլոր քոլեջներին և հնարավորություն կտա նրանց 2019թ. սեպտեմբերից առավել արդյունավետ կազմակերպել “կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսուցումը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *