NEWSARM

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսանողների համար կազմակերպվեց պրակտիկա

2019թ. հունիսի 17-21-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության 7 ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրեցին Երևանում:

Արտադրական պրակտիկան կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները այցելեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական կլինիկաներ, «Երևանի կենդանաբանական այգի» և նրան կից անասնաբուժական կլինիկան, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: Այցերի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան մասնակցել ընտանի կենդանիների վիրահատությունների, ծանոթանալ տարբեր սարքավորումներին և գործիքներին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Արտադրական պրակտիկան բավականին արդյունավետ էր, քանի որ այն նպաստեց ուսանողների անձնական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ուսանողները հարստացրեցին անասնաբուժության ոլորտում իրենց գիտելիքներն ու ձեռք բերեցին նոր հմտություններ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *