HomePageARM, NEWSARM

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի ներկայացում/ հանդիպումներ թիրախային մարզերում

2021թ-ի հուլիսի 14-28 ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի թիրախ հանդիսացող Տավուշ, Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր մարզերում։ Վերջիններիս մարզպետարաններում տեղի ունեցած հանդիպում քննարկուների ընթացքում«Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի»   և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները մարզապետարանների ներկայացուցիչներին ծանոթացրեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, դրա իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին, ինչպես նաև քննարկվեցին նախանշվող քայլերն ու ակնկալվող արդյունքները։

Ծրագրի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման և կառավարման միջոցով։

Արդյունքում մարզային ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ջանքեր ներդնել համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ` կարևորելով նախաձեռնությունն ու ծրագրի շրջանակը ։

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից։