NEWSARM

Զբոսաշրջության ոլորտի խորհրդատվական խմբի աշխատաժողով

2023 թվականի հուլիսի 13-14-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպեց զբոսաշրջության ոլորտի խորհրդատվական խմբի աշխատաժողով՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY նախագծի շրջանակներում։ Նախագիծը կենտրոնացած է Արևելյան Գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպման վրա։

Խորհրդատվական խմբի աշխատաժողովը նպատակ ուներ բացահայտելու ընդհանուր ոլորտային խնդիրները և թվային փոխակերպման հնարավորությունները ԱԳ երկրներում, ինչպես նաև քարտեզագրելու ծրագրի միջամտություններում ներգրավվելիք հիմնական շահագրգիռ կողմերին:

Աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին առանցքային ոլորտային հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությեւնների հետ համագործակցությամբ: