NEWSARM, Family Projects

Կազմակերպվեց գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվական խմբի աշխատաժողով՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

2023 թվականի հունիսի 28-29-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպել էր գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվական խմբի աշխատաժողով՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» նոր մեկնարկած RECONOMY նախագծի շրջանակներում։ Նախագիծը կենտրոնացած է Արևելյան Գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպման վրա։

Խորհրդատվական խմբի աշխատաժողովը նպատակ ուներ բացահայտելու ընդհանուր ոլորտային խնդիրներն ու թվային փոխակերպման հնարավորությունները ԱԳ երկրներում, ինչպես նաև քարտեզագրելու ծրագրի միջամտություններում ներգրավվելիք հիմնական շահագրգիռ կողմերին: Աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին առանցքային ոլորտային հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից:

RECONOMY-ը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությեւնների հետ համագործակցությամբ: