NEWSARM

«Դուալ համակարգի փորձարկումը ՄԿՈՒ ոլորտում» թեմայով աշխատաժողով

Ս.թ. դեկտեմբերի 19-20-ին, «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Դուալ համակարգի փորձարկումը ՄԿՈՒ ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովին մասնակցում էին «ՄԱՎԵՏԱ» ծրագրում ընգրկված ՄԿՈՒ հաստատություների ներկայացուցիչներ և ոլորտում ակտիվ ներգրավվածություն ունեցող փորձագետներ։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել դուալ համակարգի Հայաստանյան և միջազգային փորձն ու Հայաստանի ՄԿՈՒ համակարգում այդ մոտեցման տեղայնացման մեթոդաբանությունը։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները բաժանվեցին 3 խմբի, ըստ ընտրված մասնագիտությունների, այն է անասնաբուժություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ֆերմերային գործ: Քննարկվեց այդ մասնագիտությունների տեսական և գործնական ուսուցման տարրերի համադրման եղանակներն ու կարևորությունը, ինչպես նաև գործատուի մոտ աշկերտի համար համապատասխան միջավայրի և պայմանների ստեղծման ուղիները։

Աշխատաժողովն անցավ ակտիվ քննարկման և արդյունավետ խմբային աշխատանքային մթնոլորտում։

«ՄԱՎԵՏԱ» ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: