NEWSARM

Առաջատար ֆերմայի և համայնքային անասնաբուժական կետի բացման հանդիսավոր արարողություններ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում սույն թվականի  հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում  կազմակերպեց «Առաջատար ֆերմա»-ի և  համայնքային անասնաբուժական կետի բացման հանդիսավոր արարողությունները, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզում ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (Ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ-ը՝ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:)

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ պարոն Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար պարոն Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ պարոն Անդրեյ Ղուկասյանը,  ներկայացուցիչներ ծրագիրը  համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալությունից ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալությունից, տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք:

Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Լոռու մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

Միջոցառման ավարտին Լոռու մարզպետ պարոն Ա. Ղուկասյանը շնորհակալագիր հանձնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Լոռու մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *