Հունիսի 26-29, «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում անցկացվեց պրակտիկ դասընթաց Ստեփանավանի քոլեջի դասավանդողների և գործընկեր կառույցների համար Շվեյցարիայից ժամանած կաթի և կաթնամթերքի վերամշակման փորձագետ՝ Հանս Կնյուսելի կողմից։
Դասընթացը ներառում էր պանրի տարբեր տեսակների արտադրական գործընթացի քննարկում, առանձնահատկությունների ներկայացում և պինդ ու կիսապինդ պանիրների համտես։
Փորձագետի այցի շրջանակներում կազմակերպվեց նաև խորհրդատվություն Ստեփանավանի քոլեջի կաթ և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա դասավանդողների համար ու շրջայց Տաշիրի տարածաշրջանի 4 խոշոր կաթ և կաթնամթերք արտադրող ընկերության արտադրամաս։
Փորձագետի այցի ընթացքում դասավանդողներն ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իմանալ պանրի տարբեր տեսակների արտադրության գործընթացի մանրամասները՝ կաթնաթթվային ֆերմենտացիայից ու հատիկի/մակարդուկի պատրաստումից մինչև պանրի հասունացում։
Այցի վերջին օրը նվիրված էր յոգուրտի արտադրության առանձնահատկությունների քննարկմանը՝ բուն արտադրական գործընթացից մինչև փաթեթավորում ու որակի չափանիշների սահմանում։