HomePageARM, NEWSARM

«Պրակտիկ պանրագործություն» թեմայով դասընթաց Լոռու մարզում

Ս. թ. նոյեմբերի 23-26-ին, «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում ՌԶԳ ՀԿ-ի գործընկեր Հայաստանի պանրագործների միության կողմից Լոռու մարզում իրականացվեց «Պրակտիկ պանրագործություն» թեմայով դասընթաց:

4-օրյա դասընթացի շրջանակներում մասնակիցները անհրաժեշտ տեսական գիտելիք ձեռք բերեցին պանրի արտադրության ընդհանուր տեխնոլոգիական գործընթացի, մշակման բոլոր բաղադրիչների վերաբերյալ:

Տեսական դասերին զուգահեռ մասնակիցները խմբային այցեր կատարեցին «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ և «Գրանդ Միլք» պանրի գործարաններ: Այն հնարավորություն տվեց իրական աշխատանքային պայմաններում էլ ավելի ամրապնդել կարողությունները կաթի ընդունումից մինչև պանրի պատրաստման և համտեսման գործընթաց:

Արդյունքում, մասնակիցները հնարավորություն ունեցան մասնագիտանալու պանրի արտադրական տեխնոլոգիայում, և ինչպես նաև սեփական գործ սկսելու հարցում` կիրառելով պանրի արտադրության ոլորտում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:

Պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: