HomePageARM, NEWSARM

«Արդի մոտեցումներն անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում» թեմայով դասընթաց

24-25.11.2021թթ Սյունիքի Անասնաշուկայում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  COVID-19-ի դեմ պայքարում անասնաբույժների վերապատրաստման դասընթաց «Արդի մոտեցումներն անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում» թեմայով: Դասընթացը երկօրյա էր, որը վարում էր հրավիրյալ մասնագետ Օլեգ Շչերբակովը:

Դասընթացին մասնակցել է 24 անասնաբույժ՝ առաջին օրվա մասնակիցները Սյունիքի մարզի անասնաբույժներն էին՝ Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններից, իսկ երկրորդ օրվա մասնակիցները՝ Վայոց ձորի մարզի և Կապանի տարածաշրջանի անասնաբույժները:

Դասընթացի նպատակն էր մարզային մասնագետներին ներկայացնել անասնաբուժական մակաբուծաբանության շրջանակներում կատարվող ախտորոշիչ հետազոտությունների արդի մեթոդները և  ընթացակարգերը, որի արդյունքում ձեռքբերված նոր գիտելիքներով անասնաբույժները կկարողանան ճիշտ և արագ ախտորոշել ԽԵԿ-երի մոտ առկա պարազիտային հիվանդությունները, որոնց մի մասը զոոնոզ հիվանդությունների շարքից են:

Դասընթացը կատարվել է գործնական պայմաններում՝ ԽԵԿ-երից նմուշառումների կարգի ներկայացմամբ, վերցված նմուշների պատրաստումով և մանրադիտակի տակ դրանց զննումով: