NEWSARM

Պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման Լոռու գործընկեների համար

Սույն թվականի ապրիլի 18-19, 2023թ. «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց պրակտիկ դասընթաց՝ կերարտադրության և արոտների կառավարման Լոռու գործընկեների համար: Դասընթացը անցկացվեց փորձագետ Ստեֆան Դուբախի կողմից:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կարողացան․

  • ճանաչել չպաստերիզացված կաթից պանրի արտադրության հիմնական գործոնները և գործընթացի առնչությունը
  • արոտավայրերի և մարգագետինների հետ
  • բացահայտել Հայաստանում արոտների և մարգագետինների կարիքներն ու մարտահրավերները
  • պլանավորել արոտների և մարգագետինների աստիճանավորված կառավարումը
  • ճանաչել մարգագետնի օգտագործման ինտենսիվության և պարարտացման միջև կապը
  • բացահայտել կապը կերակրման և բուծման միջև

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: