NEWSARM

Աշխատաժողով՝ նվիրված Սյունիքի մարզի գյուղատնտեսությանը, ոլորտի հնարավորություններին, խնդիրներին ու հեռանկարներին

Ապրիլի 21-ին Գորիսում կայացավ «ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ-ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» աշխատաժողովը, որին ներկա էին միջազգային  և տեղական կազմակերպությունների 40-ից ավելի ներկայացուցիչ։ Աշխատաժողովին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ Վահե Հովհաննիսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրեցին Սյունիքի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերը։

Աշխատաժողովի կազմակերպման նպատակն էր բացառել ծրագրերի կրկնություն և նպաստել ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող տարբեր ծրագրերի միջև համագործակցություն։ Աշխատաժողովին ներկայացվեց և քննարկվեց գյուղատնտեսության բնագավառում, վերջին տարիներին կատարած աշխատանքը, ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվածը։

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները ևս անդրադարձան իրենց համայնքների գյուղատնտեսական ներուժին, այն հնարավոր ենթաճյուղերին, որոնք հնարավոր է զարգացնել տարբեր բնակավայրերում, շնորհակալություն հայտնեցին ներդրումներ կատարած կազմակերպություններին։