NEWSARM

Հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանի հետ

Սույն թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի թիմի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ծրագրային թիմի կողմից ներկայացվեց «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի գործունեությունն ու իրականացված ծրագրերը:

Հանդիպման նպատակն էր՝ Գեղարքունիքի մարզպետին ներկայացնել «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, ընտրված թիրախային համայնքների ու բնակավայրերի աշխարհագրությունը, նախատեսված ծրագրային միջամտությունների ժամանակացույցն ու քննարկել առաջիկա անելիքները:

Քանի որ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի տրամաբանական շարունակությունն է, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև նախորդ ծրագրի շրջանակներում գրանցած ձեռքբերումներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպես՝ Կարեն Սարգսյանը կարևորեց մարզում ծրագրի իրականացումը, առաջարկելով մարզպետարանի աջակցությունը ծրագրի մասին տեղեկատվության տարածման և ծրագրային գործողությունների իրականացման հարցում: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց իրականացված և նախատեսվող ծրագրերի համար և առաջարկեց՝ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար համագործակցել նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման հետ։