NEWSARM

Համագործակցության ընդլայնում «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում

2023 թվականի սեպտեմբերի 7-8-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի թիմն այցելեց Վրաստան, Թբիլիսի՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կենտրոնացած է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների թվային վերափոխման ընդլայնման վրա:

Այցի նպատակն էր հանդիպել Վրաստանում ծրագրի հնարավոր գործընկերներին, քննարկել նրանց ներգրավվածությունը ծրագրի իրականացման գործընթացում և հիմք դնել ապագա համագործակցության մոդելների մշակմանը, ծրագրի իրականացման ընթացքում գործընկերների դերերի հստակեցմանը և այլն: Հանդիպումներ են տեղի ունեցել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների մասնագիտացված ասոցիացիաների, ինչպես նաև այլ համապատասխան շահառուների հետ:

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: