Նոյեմբերի 23-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում դասընթաց և փորձի փոխանակման այց կազմակերպվեց ծրագրի շահառու, նորաբաց «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահի անձնակազմի համար։
Փորձի փոխանակումն անցկացվեց Հայաստանում բարձրարժեք պանիրների մասնագիտացված առաջին խանութ-սրահի՝ «Սեյ Չիզ»-ի հիմնադրի Սերգեյ Սարգսյանի կողմից։
Այցի նպատակն էր ծանոթանալ բարձրարժեք պանիրների տեսակներին, պանրի տախտակների ձևավորման և մատուցման տեխնիկական գիտելիքներին, ինչպես նաև այլ ուտելիքների հետ պանիրները համատեղելու մշակույթին։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ի հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: