Marz Projects

Խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ներգրավման նպատակով HEL 04-23 ծածկագրով մրցույթ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացնում է «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY) ծրագիրը` Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ, որի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու Խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ներգրավման նպատակով հայտարարված HEL 04-23 ծածկագրով մրցույթին:

Մրցույթի փաթեթում Ձեզ ենք ներկայացնում տեխնիկական բնութագիրը, գնային առաջարկի ձևաթուղթը, մասնակցի հայտը և մրցույթի մասնակցության կարգը:

Դիմելու համար մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը ժամը 15:00 ուղարկել մասնակցի հայտում նշված փաստաթղթերը [email protected] էլ. հասցեին՝ էլեկտրոնային եղանակով, իսկ թղթային տարբերակով՝ ՀՀ, ք. Երևան, Սերգեյ Մերգելյան 3 հասցեով:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  093-33-55-84, 010-51-75-28: