HomePageARM, ProjectPortfolioARM

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2»

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողից՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի` Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագիրը «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այն մշակվել է՝ հաշվի առնելով «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ կողմից վերջին 14 տարիների ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում իրականացված անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները:

Ծրագրի միջամտությունները նպատակ ունեն նպաստել.

Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով:

Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) սկզբունքների վրա, այն է՝ անասնապահության ոլորտում ներգրավված ուղղակի շահառուների կարողությունների զարգացման շնորհիվ իրականացնել ծառայությունների կայուն մոտեցում և համակարգային փոփոխություններ:
Սույն ծրագրի թիրախում են Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի անասնապահությամբ զբաղվող 70 գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները:
140 տեղական դերակատարների (մասնավոր և հանրային) կարողությունների զարգացմանը, շուկայի մասնակիցների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ու կապերի ամրապնդմանը՝ կայուն և ներառական ծառայությունների մատուցման ու համակարգային փոփոխության միջոցով:
այլն) կարիքներին:

Ծրագիրը կանդրադառնա նաև համընդհանուր թեմաներին, ինչպիսիք են`

  • շրջակա միջավայրի պաշտպանությունը,
  • կլիմայի փոփոխությունը,
  • գենդերային հավասարությունը, ինչպես նաև խոցելի խմբերի (կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններ,
  • հաշմանդամներ,
  • ազգային փոքրամասնություններ,
  • Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչություն: