NEWSARM

Հանդիպում տուր-օպերատորների հետ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կայացավ հանդիպում քննարկում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ առաջատար տուր-օպերատորների հետ։

Հանդիպման ընթացքում տուր-օպերատորներին ծանոթացրեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, պլանավորված ծրագրային գործողություններին և համագործակցության հնարավորություններին։

Հանդիպմանը մասնակից օպերատորները հետաքրքրություն հայտնեցին համագործակցության, հնչեցրեցին ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես գյուղերում մատուցվող ծառայությունների որակն ու գիշերակացի կազմակերպման հետ կապված դժվարությունները։

Տուր-օպերատորների կողմից առաջարկ արվեց ուշադրություն դարձնել բնության հատուկ պահպանվող տարածքներում տուրիստական երթուղիների մշակման, դրանց կահավորման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա։ Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին կազմակերպել թեմատիկ հանդիպումներ՝ կոնկրետ խնդիրներ քննարկելու համար։