Օգոստոսի 27, 2021, Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի ամփոփիչ սեմինար-քննարկում: Միջոցառման մասնակից-գործընկերների թվում էին Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ծրագրի շահառու ֆերմերներն ու վերամշակողները, շահառու համայնքների ղեկավարներ, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցները:
Միջոցառման ընթացքում ծավալուն զեկույցների միջոցով ամփոփվեցին ծրագրի արդյունքները, մատնանշվեցին բոլոր ձեռքբերումները, փորձությունները և արձանագրվեցին քաղված դասերը, որոնք մեծ ներդրում կլինեն հետագա ծրագրերում աշխատանքն էլ ավելի կատարելագոծելու և ավելի արդյունավետ դարձնելու հարցում: Զեկուցողները բաղադրիչ առ բաղադրիչ ներկայացրեցին ծրագրի ընթացքում իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ: Ինչպես նաև ծավալվեց քննարկում ծրագրի բնապահպանական և գենդերային հարցերի շուրջ:
Միջոցառումն ամփոփվեց շնորհակալագրերի հանձմամբ՝ ՌԶԳ ՀԿ-ի նախագահ պ-ն Մկրտիչ Այվազյանի կողմից: