HomePageARM, NEWSARM

Մեկնարկեց ՀԱԱՀ աշխատակազմի կարողությունների զարգացման դասընթացաշարը

Ապրիլի 13-16-ը Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում մեկնարկեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) աշխատակազմի համար մշակված «Դասավանդման և գնահատման հիմունքներ» դասընթացը։ Սա առաջինն էր ծրագրի գործընկերների համար նախատեսված մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացների շարքում։

Քառօրյա դասընթացի ընթացքում ՀԱԱՀ դասախոսները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, ոչ ֆորմալ ուսուցման ոլորտի կարճաժամկետ ծրագրերում ներգրավված դասախոսները փորձագետի օգնությամբ ուսումնասիրեցին մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) և ոչ ֆորմալ կրթության դասընթացների պլանավորման, ուսումնառության, գնահատման մեթոդների ընտրության և կիրառման, արդյունավետության ստուգման և բարելավման վերաբերյալ նյութեր։

Մինչև ս․թ․ ապրիլի վերջ «Դասավանդման և գնահատման հիմունքներ» դասընթացին կմասնակցեն ՀԱԱՀ Երևանի և մարզերի մասնաճյուղերի աշխատակազմի ևս երկու խումբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 անձ։

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: