HomePageARM, NEWSARM

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար». հանդիպումներ Սյունիքի և Վայոց Ձորի համայնքների բնակիչների հետ

2021թ-ի սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամիհայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական ԶարգացմանԳործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման ևհամագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտներըշուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվելծրագրի  թիրախ հանդիսացող Սյունիք և Վայոց Ձոր մարզերում: Հանդիպումներին ներկա են եղել WWF-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչները, նախնական թիրախ ընտրված բնակավայրերի վարչականղեկավարները, համայնքապետերը և համայնքի բնակիչները:

Հանդիպումների նպատակն էր համայնքների բնակիչներին ներկայացնել և ընդհանուր քննարկումների միջոցով հաստատել նախնական հարցումների և հանիպումների արդյունքում թիրախ ընտրված արժեշղթաների (անասնապահության/կերարտադրության, տուրիզմի/հյուրընկալության և վայրի հավաքի) արդիականությունն ու կարևորությունը։ Քննարկվեցին նախանշված արժեշղթաների զարգացման խոչընդոտները և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկվող նախագծերն ու մեխանիզմները։ Հավաքված տեղեկատվությունը հիմք կծառայի ծրագրի մշակման համար։

Տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ընթացքում «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿներկայացուցիչները ներկաներին ծանոթացրել են «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայիզարգացման համար» ծրագրին, իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համայնքների բնական ռեսուրսների արդյունավետ և կայունօգտագործման  և կառավարման մեխանիզմները: Ինչպես նաև ներկայացվեց բնական պաշարների ևկենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական աճի հետ, համայնքների զարգացմանը նպաստող հնարավոր ուղղությունները և ֆերմերների, գյուղական բիզնեսների և գյուղականբնակչության եկամուտները ավելացնելու հնարավորությունները և ներուժը:

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող ևՇվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է«էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնվածծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության ևզարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից: