HomePageARM, NEWSARM

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ամփոփիչ համաժողով

2021թ-ի դեկտեմբերի 16-ին Ջերմուկում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, ծրագրի շահառու ֆերմերները, անասնաբույժներն ու վերամշակողները, շահառու համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցները:

Միջոցառման ընթացքում ողջյունի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ / առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ով իր խոսքում մատնանշեց համագործակցության կարևորությունն ու ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև հավելեց, որ Շվեյցարիան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալությունը կշարունակեն իրենց աջակցությունը Հայաստանին:

Մասնակիցներին ողջյունեցին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տ.Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, ովքեր կարևորեցին ՌԶԳ ՀԿ-ի իրականացրած ծրագրերի դերն ու ազդեցությունը՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը:

Համաժողովի ընթացքում ծավալուն զեկույցի միջոցով Ծրագրի ղեկավար Կ․ Հարությունյանն ամփոփեց ծրագրի արդյունքները, բաղադրիչ առ բաղադրիչ ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացրած աշխատանքները՝ մասնավորապես շուկայի hասանելիության և զարգացման, հեռագնա արոտների ենթակառուցվածքների բարելավման,  անասնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ իրականացված գործողություններ։ Համաժողովի ընթացքում մատնանշվեցին բոլոր ձեռքբերումները, փորձությունները և արձանագրվեցին քաղված դասերը, որոնք կնպաստեն հետագա ծրագրերում  աշխատանքն էլ  ավելի կատարելագործելու և ավելի արդյունավետ դարձնելու հարցում:

Շահառուներից ոմանք կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին ստացած արդյունքներն ու ձեռքբերումները՝ կարևորելով Ծրագրի դերն ու հավաստիացրեցին հետագայում ևս շարունակել կատարված աշխատանքի հիմքի վրա ձեռք բերմավածը էլ ավել զարգացնել:

Միջոցառումն ամփոփվեց ՌԶԳ ՀԿ-ի նախագահ պ-ն Մկրտիչ Այվազյանի կողմից կազմակերպության հետագա ծրագրերի ներկայացմամբ և ծրագրի գործընկերներին շնորհակալագրերի հանձմամբ: