Uncategorized

Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը նպաստեցին Աննիի հաջողությանը

44-ամյա Աննա Ղազարյանը մեկն է այն երիտասարդ ֆերմերներից, ովքեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մասնակցել են դասընթացների, փոխանակումով այցելությունների և ստացել անհատական ​​խորհրդատվություն անասնապահության, ֆերմայի կառավարման և բիզնեսի պլանավորման ոլորտում:

Աննան իր երկու երեխաների և ամուսնու հետ ապրում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: Աննայի ընտանիքը, ինչպես բոլորը գյուղում, զբաղվում էր անասնապահությամբ: Նրանք հիմնականում  կիրառում էին անասնապահության ավանդական մեթոդներ, որոնք բավարար էին միայն ընտանիքի հիմնական կարիքները հոգալու համար: Աննան նշում է, որ ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները նրան թույլ են տվել ոչ միայն տեսնել իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը, այլև նպաստել են վստահության և ինքնագնահատականի ձևավորմանը:

«Ես իմ ամենօրյա աշխատանքում կիրառում եմ ստացված բոլոր գիտելիքները և կարող եմ փաստել, որ կենդանիների կերակրման և ֆերմայի կառավարման դրական արդյունքները ակնհայտ դարձան մի քանի ամսվա ընթացքում: Եթե նախկինում երկու ամսական հորթը կշռում էր 60 կիլոգրամ, ապա այսօր երկու ամսական հորթը կշռում է մինչև 80 կիլոգրամ»,-նշեց Աննան ՝ շեշտելով, որ այս արդյունքները ձեռք են բերվել կենդանիների կերակրման և խնամքի վերաբերյալ նոր գիտելիքների և մասնագիտական ​​խորհուրդների շնորհիվ: Աննան արդեն փորձարկել է արհեստական ​​սերմնավորում (ԱՍ) իր ֆերմայում, գնել է կթի սարքավորումներ և կերային ճակնդեղ, որոնց օգնությամբ մեկ կենդանու միջին կաթնատվությունը օրական 10-12 լիտրից դարձել է 12-15 լիտր: Իր տքնաջան աշխատանքի շնորհիվ Աննան ընդամենը մեկ տարվա ընթացքում կաթնատու կենդանիների գլխաքանակը երկուսից հասցրեց հինգի: Նա պայմանագիր է կնքել «Ելփին գյուղատնտեսական կոոպերատիվի» հետ`կաթի հանձման նպատակով: Վերջին 12 ամիսների ընթացքում  կաթի և մսի վաճառքից արդեն ստացել է 800.000 դրամի եկամուտ: Աննան ունի հետագա ծրագրեր, այդ թվում` անասնակերի գնում, ցեղային կենդանիների թվի ավելացում և անասնագոմի տարածքի ընդլայնում: Նա արդեն քայլեր է ձեռնարկել դրանք իրականացնելու ուղղությամբ: Աննան օրինակ է դարձել նաև մյուս գյուղացիների համար, և նրանք սկսել են հետևել նրա օրինակին: Նրանք խորհուրդներ են հարցնում՝ հասկանալու համար, թե ինչպես է նա հաջողության հասել և փորձում են նույն գործելակերպը ներդնել նաև իրենց տնտեսություններում:

Uncategorized

ԵՄ աջակցության շնորհիվ Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ընդլայնել է իր արտադրությունը

Լիանա Գրիգորյանը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության զարգացման ծրագրի»  տասնյակ շահառուներից մեկն է: Լիանան ապրում է Սյունիքի Վաղատուր գյուղում ամուսնու, ով պանրի փորձառու տեխնոլոգ է, և երեխաների հետ: Ընտանիքի աջակցությամբ 2015թ.-ին ստեղծվեց Լիանա Գրիգորյան ԱՁ` պանրի արտադրությամբ զբաղվող ընտանեկան բիզնեսը: Ի սկզբանե դա փոքրիկ արտադրամաս էր, որի իրացման միակ շուկան Գորիս քաղաքն էր: Այսօր արդեն ձեռնարկությունն ընդլայնել է իր շուկան Սյունիքի տարածքում, ինչպես նաև ընդգրկել երկու խանութ և մեկ սրճարան Երևանում:

Զարգացման ճանապարհը, սակայն, հարթ ու դյուրին չի եղել: Գործարար ընտանիքը բազմաթիվ խոչընդոտների հետ մեկտեղ կարողացավ հաղթահարել նաև 2017թ. վերջի և 2018թ. սկզբի կաթի շուկայի լճացումն ու դառնալ դինամիկ զարգացող ձեռնարկություն, որն աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշները:

Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է եղել Լիանա Գրիգորյան ԱՁ-ի զարգացմանը՝ տրամադրելով բիզնես խորհրդատվություն, սովորեցնելով ղեկավարման հմտություններ, զբաղվելով արտադրանքի մարքեթինգային առաջխաղացմամբ և վաճառքի ծավալների մեծացմամբ:  Շարունակական խորհրդատվությունն ու համատեղ ջանքերը ի վերջո դարձան նոր՝ «Մառանա» ապրանքանիշի ստեղծման հիմքը: Բրենդինգն ու նոր ձևավորումը, ինչպես նաև առաջարկվող ապրանքատեսականու ընդլայնումը (հինգ նոր ապրանքատեսակ) օգնեցին դարձնել արտանդրանքն ավելի ներկայացուցչական ու մրցակցային: 2018թ.-ի հուլիսին Լիանա Գրիգորյան ԱՁ-ն ավելացրել էր աշխատակիցների քանակը մեկով և գրանցել 40% վաճառքի աճ ի համեմատ 2017թ.-ի նույն ժամանակահատվածի: Այսօր ձեռնարկությունը հանդիսանում է շուկայի կարևոր և ազդեցիկ մասնակից, որը կանոնավոր կերպով կաթ է մթերում Սյունիքի ավելի քան հարյուր ֆերմերներից:

Ծրագի շրջանակներում կազմվել է նաև գրանտային ծրագիր, որը հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկության կողմից: Այն նախատեսված է արտադրամասի վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Մինչև տարվա ավարտը ձեռնարկությունը պլանավորում է հիմնել երկրորդ արտադրամասը Գորիսում և աշխատանքի ընդունել ևս երկու աշխատակից:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

Uncategorized

ԵՄ աջակցության շնորհիվ «Լավլի Գորիս» հոսթելի ամրագրումների քանակը տասնապատիկ աճ է գրանցել

 Ժիրայր Մարտիրոսյանը եւ Նադեժդա Սեւոյանը Գորիսում առաջիններից էին, որ 2003-ին գործարկեցին հոսթելի գաղափարը: Այդ պահից ի վեր նրանք հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր երկրներից: Երբ 2017 թ.-ի վերջին նման հնարավորություն ընձեռվեց, հոսթելը որպես շահառու ներգրավվեց «Տարածաշրջանային ՓՄՁ-երի մրցունակության խթանում» ծրագրում, որն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և այլ գործընկերների կողմից համատեղ և  ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից:

Հոսթելն առանձնանում էր իր հարմարություններով, համեղ ուտեստներով, որոնք տանտիրուհու կողմից տեղում պատրաստվում են հայկական ավանդական բաղադրատոմսերով և միայն թարմ սննդամթերքով, ինչպես նաև հոսթելի յուրահատուկ ներքին հարդարանքով`սեփականատիրոջ` ժամանակակից գեղանկարիչ Ժիրայրի աշխատանքների ցուցադրությամբ: Սակայն հյուրընկալության ոլորտի կառավարման, առցանց մարքեթինգի և առաջխաղացման հմտությունների բացակայության պատճառով գրանցված առաջընթացը բավականին դանդաղ էր:

ՓՄՁ-ներին տրամադրվող շարունակական գործարար խորհրդատվության շրջանակներում ՌԶԳ թիմը լուծեց մի քանի կարեւոր խնդիրներ, որոնք խոչընդոտում էին ձեռնարկության աճը: Միեւնույն տարածքում գործող Գորիս հյուրանոցի հետ շփոթմունքից խուսափելու համար «Գորիս Հոսթելը» «Լավլի Գորիս» վերանվանվեց: Լուծվեցին հյուրընկալության ոլորտի միջազգային ամրագրման հարթակներում (ինչպիսին է, օրինակ, Booking.com-ը) հոսթելի ներկայացման հետ առկա խնդիրները: Այս աշխատանքի արդյունքում մի քանի ամիս տևած դադարից հետո հոսթելը կրկին սկսեց ամրագրումների պատվերներ ստանալ: Տրամադրվող գործարար խորհրդատվության երկրորդ փուլի շրջանակներում ՌԶԳ թիմը, օգտագործելով առկա հնարավորությունները, երկու լրացուցիչ ծառայություն մշակեց  ձեռնարկության համար: Ժիրայրը, ով ճանաչված գեղանկարիչ է, սկսեց հոսթելի այցելուներին առաջարկել արվեստի թեմատիկայով էքսկուրսիաներ Գորիս քաղաքում, ինչպես նաև վարպետության դասեր հին Գորիսի բնական քարանձավում գտնվող իր արվեստանոցում: Սյունիքի մարզի արվեստով, պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող ճանապարհորդների համար մշակված այս փաթեթի շնորհիվ հոսթելը կրկին առանձնացավ քաղաքում հյուրընկալության ոլորտում գործող այլ ձեռնարկություններից` արդյունքում ստեղծելով իր համար հատուկ հաճախորդների թիրախային խումբ:

ՌԶԳ թիմը ձեռնարկության զարգացմանն ուղղված այլ միջոցառումների թվում կազմակերպեց և իրականացրեց տասնյակից ավելի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների այց ծրագրի շահառու ձեռնարկություններ` նպատակ ունենալով վերջիններիս ներգրավել զբոսաշրջային գործակալությունների գործընկերների շարքում: Արդյունքում` տրամադրվող գործարար խորհրդատվության եւ շուկայի հասանելիության ծառայությունների փաթեթի շրջանակներում ծրագրի հետ համագործակցության ընդամենը մի քանի ամիսների ընթացքում «Լավլի Գորիս» հոսթելը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ստացավ ավելի քան 40 ամրագրման պատվեր, ի տարբերություն 3-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` միաժամանակ գրանցելով կայուն աճ:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

«Միշա Հացաբուլկեղեն» -ը ԵՄ աջակցությամբ գրանցում է շրջանառության 40% աճ

 

Ավելի քան 15 տարի Մկրտիչ Բաբայանի արտադրած հացաբուլկեղենը հանդիսանում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի քանի տասնյակ հացի արտադրամասերից մեկը: Երբ ժամանակն էր, որ Մկրտիչը թոշակի անցնի, նրա որդի Կարենը որոշեց հետևել իր հայրիկի գործին: Նոր սերունդը պատրաստ էր ընտանեկան բիզնեսում զարգացնելու նոր մոտեցումներ: Երբ հնարավորությունը ստեղծվեց դառնալ «Մարզային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շահառու, որը համատեղ իրականացրել են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն` ի թիվս այլ անդամների, և համաֆինանսավորվել Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Կարենը սիրով շտապեց ստանալ ՌԶԳ թիմի անդամների կողմից տրամադրված խորհրդատվություններ և գործնական գիտելիքներ և հմտություններ օգտագործել իր գործունեությունը զարգացնելու համար:

ՌԶԳ-ից ստացված խորհրդատվական և շուկայի հասանելիության ծառայության փաթեթի (MASP) աջակցության շրջանակներում մշակվել է «Միշա Հացաբուլկեղեն» ապրանքանիշը, որը ներառել է լոգոյի մշակում և արտաքին գովազդի տեղադրում: Սեփականատերը նաև որոշեց շուկայավարման ներդրումներ կատարել նոր ապրանքանիշերի համար փաթեթավորման, գովազդի ստեղծման և սոցիալական հարթակների օգտագործման համար` ապրանքանիշը խթանելու համար: Առաքման ծառայությունը գործարկվեց բրենդավորվախ մեքենայով, որը հնարավորություն կտա «Միշա Հացաբուլկեղեն» -ը առանձնանալ մրցակիցներից: Դրան հաջորդեց հացամթերքի բազմազանեցված տեսականի մշակումը, որն այժմ առաջարկում է նաև ֆրանսիական բագետա և դիետիկ հաց: Բիզնեսով զբաղվելու նոր մոտեցումը հանգեցրեց 2018 թվականի առաջին եռամսյակի 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառության 40% աճի, ինչպես նաև լրացուցիչ աշխատողի վարձելու:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն աշխատատեղեր ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակի ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ համատեղ: