INLIMA ծրագրի թիմը աշխատանքային հանդիպումներ անցկացրեց Վայոց ձորի և Արագածոտնի մարզպետարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և մարզային առաջնահերթությունները: Հանդիպումների ընթացքում կողմերը անդրադարձ կատարեցին համայնքային զարգացման առաջնահերթություններին և կայուն տեխնոլոգիաների հնարավոր ներդրմանը՝ որպես տեղական տնտեսական և էկոլոգիական զարգացումը խթանող գործիքներ։
Թիմն ու մարզպետարանների ներկայացուցիչները քննարկեցին նաև ծրագրի շրջանակներում հետագա համատեղ գործողությունների պլանները՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ և նպատակային աջակցություն ցուցաբերել համայնքներին:
INLIMA թիմը գնահատում է արդյունավետ երկխոսությունը և վստահ է, որ այս հանդիպումները կնպաստեն ծրագրի նպատակների արագ և կայուն իրականացմանը՝ բարձրացնելով մարզերի տեղական պոտենցիալը և կայուն զարգացման հնարավորություն ստեղծելով:
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքարշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

