RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում անցկացվեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն՝ այն մասնակիցների համար, ովքեր հաջողությամբ ավարտել էին «META հարթակների գովազդի և բիզնես գործիքների» և «Amadeus ավիատոմսերի ամրագրման համակարգի» դասընթացները։
Դասընթացները կազմակերպվել էին Հայկական Տուրիզմի Ֆեդերացիայի կողմից՝ RECONOMY ծրագրի մեթոդական և տեխնիկական աջակցությամբ։ Դրանց նպատակն էր զարգացնել տուրիզմի ոլորտի մասնագետների թվային հմտությունները՝ տրամադրելով գործնական գիտելիքներ թվային ներկայության կառավարման, բովանդակության ստեղծման և լսարանի ներգրավման վերաբերյալ։ Այս կարողությունները նպաստում են տեսանելիության բարձրացմանը, մարքեթինգային արդյունավետության աճին և հաճախորդների հետ հաղորդակցության բարելավմանը։
Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ Սեդրակ Մամուլյանը՝ ներկայացնելով հայկական ավանդական և տոնական ուտեստները, անդրադառնալով խոհարարական ժառանգությանը, մշակութային արժեքներին և ազգային ավանդույթների պահպանման կարևորությանը։
Դասախոսությունից հետո մասնակիցներին հանձնվեցին հավաստագրերը՝ նշանավորելով դասընթացների հաջող ավարտը և նրանց ձեռք բերած նոր հմտությունների ճանաչումը։
Այս միջոցառումը ընդգծեց RECONOMY ծրագրի հանձնառությունը՝ մասնագետներին տրամադրելու գործնական թվային հմտություններ և խթանելու ոլորտների միջև փորձի փոխանակումը՝ բարձրացնելու նրանց մրցունակությունը։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

