«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հուլիսի 24-ին «Դը Ռանչ» սոցիալական ձեռնարկության տեղեկատվական կենտրոնում բռնի տեղահանված անձանց և Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում բնակություն հաստատած մի խումբ արցախցիների համար անցկացվեց «Խոզաբուծության լավագույն փորձը» թեմայով կարճաժամկետ դասընթաց։
Դասընթացավար Արեգ Սարուխանյանը մանրամասն ներկայացրեց մարզում խոզաբուծության զարգացման հնարավորությունները, արդեն իրականացված ծրագրերը և կիրառվող լավագույն փորձերը։
Նա նաև ընդգծեց խոզաբուծական տնտեսությունների հաջողության օրինակները, որոնք կարող են ծառայել որպես մոտիվացիա տեղահանված անձանց համար։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը խթանում է սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ բարելավելով առողջ սննդի հասանելիությունը և ստեղծելով կայուն կենսապայմաններ գյուղատնտեսության զարգացման միջոցով՝ հզորացնելու փախստականներին և Հայաստանի ընդունող համայնքներին։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

