«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հուլիսի 23-24-ը Սյունիքի մարզի «Դը Ռանչ» սոցիալական ձեռնարկության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Թռչնապահության առանձնահատկությունները փոքր ֆերմերային տնտեսություններում» թեմայով կարճաժամկետ դասընթաց՝ Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բնակություն հաստատած անձանց համար։
Դասընթացը վարեց կենդանիների առողջության և բուծման փորձագետ Միքայել Հայկունին։
Մասնակիցները ծանոթացան թռչնապահության ոլորտի առանձնահատկություններին, ստացվող արտադրանքին, նորարարություններին, ՀՀ-ում տարածված և լավ տնտեսական արդյունք տվող ցեղերին, խնամքի և կերակրման առանձնահատկություններին, կենսանվտանգության ու հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների պահպանման նշանակությանը՝ մասնավորապես պատվաստումներին։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

