«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, համագործակցելով Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ, իրականացնում է գյուղատնտեսության ոլորտում “Մասնագիտական Կրթության և Ուսուցման Զարգացում Սյունիքի մարզում” ծրագիրը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Գորիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջին և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղին (միակ գյուղատնտեսական հաստատությունները Սյունիքի մարզում) զարգացնել գործնական ՄԿՈՒ-ն Անասնաբույժ/անասնաբույծի և Կաթի տեխնոլոգի մասնագիտությունները ըստ ՀՀ Սյունիքի մարզին բնորոշ տեղական պահանջների:
Ծրագիրը միտված է նպաստելու գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանըˋ գործնականորեն կիրառելով նորարարական մոտեցումներ և ստեղծելով շուկային համապատասխան գործնական կրթական համակարգ անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:
Ծրագիրը նախատեսում է բարելավել Գորիսի Պետական Գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կարողությունները և ամրապնդել ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը` ապահովելով առավել մրցունակ և շուկային միտված գործնական կրթություն: