ProjectPortfolioARM

«Հայաստան․ ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM)

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։ Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով:

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ-ի մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։ Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման, ծրագրային գործողությունների իրականացման, հաղորդակցության և ծրագրի հաշվետվությունների կազզման համար։ Ծրագիրը նաև աջակցում է կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և գյուղատնտեսական արտադրությունն ավելի դիմացկուն է դարձնում եղանակային այնպիսի պայմաններում ինչպիսիք են՝ երաշտը, հորդառատ անձրևներն ու կարկուտը։ Ծրագիրը նաև կաջակցի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և մասնավորապես կաջակցի կանանց ու երիտասարդ ֆերմերներին՝ մասնակցելու ծրագրի գործունեությանը և դրամաշնորհներին:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին և կշարունակվի մինչև 2026 թվականը։