ProjectPortfolioARM

«Հայաստան․ Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM)

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ 

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։ Մասնավորապես, ծրագիրն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության (85%) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:

Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով։ IADAAM ծրագիրն աջակցում է նաև կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը և գյուղատնտեսական արտադրության կայունացմանը` փոփոխվող եղանակային պայմանների ազդեցությանը դիմակայելու համար, այդ թվում՝ երաշտի, հորդառատ անձրևների և կարկուտի: Այս ամենն իրականացվում է կայուն խորհրդատվական ծառայությունների և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների միջոցով:

Միաժամանակ, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման նպատակով ծրագիրն անդրադառնում է հողերի միավորմանն ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հարցերին: Ծրագիրը նաև աջակցում ՄԱԿի Կայուն զարգացման  նպատակներին և մասնավորապես աջակցում է կանանց ու երիտասարդ ֆերմերներին՝ մասնակցելու ծրագրի  գործունեությանը և դրամաշնորհներին:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին և կշարունակվի մինչև 2026 թվականը։