ProjectPortfolioARM

«Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ»

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը:

Ծրագիրը աջակցում է Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջներին՝ խթանելու իրենց համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ ներդնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Անասնաբույժ և Կաթի տեխնոլոգիա մասնագիտություններում:

Ծրագիրը միտված է նպաստելու մասնագիտական կրթության կայուն համակարգի ստեղծմանը, որը սերտորեն կապված է աշխատաշուկայի պահանջարկի հետ: Այն նաև ստեղծում է նախադրյալներ և համապատասխան հնարավորություն՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը Հայաստանի այլ ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու համար:

Ծրագիրը նախատեսում է բարելավել Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների և Սյունիքի ու Լոռու մարզերի մասնավոր հատվածի/գործատուների կարողությունները՝ իրենց ներգրավելով Անասնաբուժություն և Կաթի տեխնոլոգիա մասնագիտությունների մոդուլային ծրագրերի վերանայման, ինչպես նաև կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներին` նպաստելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման համապարփակ մադելի ներդրման ապահովմանը:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *