«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մարտի 18-ին Ձորաղբյուրում տեղի անցկացվեց «Բարձրարժեք խոտաբույսերի և վայրի օգտակար բույսերի մշակությունը, վերամշակումը, բերքահավաքը և շուկայի ձևավորումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին վայրի հավաքով ու օգտակար բույսերի վերամշակմամբ զբաղվող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Դասընթացը վարեց «Ուսուցման կանաչ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը։
Տեսական ու գործնական վարժությունների միջոցով մասնակիցները ծանոթացան խոտաբույսերի օգտագործման առանձնահատկություններին, վայրի օգտակար բույսերի հավաքման տեխնիկային, վերամշակման տեխնոլոգիաներին, հետբերքահավաքային գործընթացների կազմակերպման, դրանց պահպանման, փաթեթավորման, ինչպես նաև շուկայի ձևավորման և գովազդային արշավների նրբություններին։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

