Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում “Ռազմավարական զարգացման գործակալություն” ՀԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համատեղ ջանքերով օգոստոսի 19-20-ը Լոռու մարզում անցկացվեց համայնքային բնապահպանական տարածքներում (ՀԲՏ) էկոզբոսաշրջության կազմակերպմանն ուղղված դասընթաց։
Դասընթացը վարեցին Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչները։
Դասընթացի արդյունքում ՀԲՏ խնամակալները ձեռք բերեցին գիտելիքներ համայնքային բնապահպանական տարածքներում էկոզբոսաշրջության ներուժի, արկածային զբոսաշրջության զարգացման միտումների վերաբերյալ, ծանոթացան պահպանվող տարածնքերում զբոսաշրջիկների հոսքի կառավարման մեխանիզմներին և այլն։
Դասնթացը զուգակցվեց գործնական վարժանքներով՝ ուղղված արկածային զբոսաշրջության կազմակերպման առանձնահատկություններին և վերջինիս անվտանգության կանոնների պահպանամանը։
Մասնագիտական գիտելիքների և գործնական փորձի համադրումը նպաստում են համայնքային բնապահպանական տարածքներում կայուն էկոզբոսաշրջության զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով տեղական համայնքների մասնակցությունն ու ներգրավվածությունը բնության պահպանության գործընթացներում։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

